ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Այս նեղ պահին Դուք Ձեզ ճիշտ չեք պահում». Շուշան Դոյդոյան
01:15, 03.04.2020 | mamul.am
8137 | 2

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնապահպանության նախարար, այս նեղ պահին Դուք Ձեզ ճիշտ չեք պահում։ Երբ բոլորը զբաղված են, Դուք գաղտագողի կառավարության նիստի օրակարգ եք բերում քաղհասարակության կողմից մերժված մի անգրագետ նախագիծ՝ առաջարկելով փոփոխել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։
Ո՞րն է սրա հրատապությունը, կարևորությունը, իմաստը, նպատակը քաղաքացու համար այս պահին սա ընդունելու։

Ի դեպ, բոլոր նախկին կառավարություններն էլ ուզել են Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոխել։ Վստահ էինք՝ այս կառավարությունը տարբեր է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր