Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.38, EUR 540.89, RUB 7.05, GBP 607.22
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ֆորս մաժոր է, աշխարհի ոչ մի երկիր սրան պատրաստ չէր». Ռ. Թեյմուրազյան
02:10, 03.04.2020

Պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյանին հարակից շրջանակները կպած հիշեցնում են, թե այ Արսեն Թորոսյանը փետրվարին ասել է՝ վիրուսը շատ վտանգավոր չէ։ Մի կողմ թողնենք, որ Հայաստանում վարչապետի որոշմամբ կանխարգելման միջոցառումների հանձնաժողով է ստեղծվել դեռ հունվարի վերջին, առաջին թեստերն արվել են դեռ փետրվարի 3-ին և այլն։

Չարախնդալու այս անզուսպ դրսևորումը լռելյայն ենթադրում է մի «մանրուք». իբր դրա հեղինակները դեռ վաղուց գիտեին՝ ինչ է լինելու, ու քանի որ չլսեցիք՝ դե, կերեք (սա էլ, մեղմ ասած, սրտացավ մարդու դիրքորոշում չէ, բայց դա էլ մի կողմ դնենք)։ Չնկատելու տանք, որ վիրուսի մասին շատ բան դեռ հայտնի չէ, առավել ևս հայտնի չէր 2-3 ամիս առաջ. հընթացս է հայտնի դառնում՝ վարակի տարածման արդյունքում նոր տվյալներն ուսումնասիրելիս։

➡️ Հիմա նայենք փաստերին։ Փետրվարի 27-ին, երբ նախարարն արել է այդ «անմիտ» հայտարարությունը, Չինաստանից դուրս աշխարհում եղել է մոտ 3 հազար վարակակիր և 50 մահ (ողջ Եվրոպայում ու ԱՄՆ-ում՝ 3 մահ)։

Իտալիան խիստ միջոցառումների է դիմել մարտի 10-ից, ԱՄՆ-ում վիրուսի տարածումը կանխարգելող խիստ միջոցառումները սկսվել են մարտի 13-ից, Գերմանիայում՝ մարտի 17-ից, Ֆրանսիայում՝ մարտի 20-ից... բայց պարզվում է՝ Հայաստանում մի քանի նախկին թալանչի, վերջիններիս արբանյակներն ու ինչ-որ լալա-լուլուներ դեռ 2-3 ամիս առաջ ասում էին, չէինք լսում։

Հայտնի շրջանակի մոտիվն ակնհայտորեն ո՛չ հունվար-փետրվարին, ո՛չ էլ այսօր քաղաքացիների առողջությունը կամ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը չեն։ Նրանց դարդն իրենց «բաստիոնն» է։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, միակ նպատակն առիթից օգտվելով Հայաստանի ընտրված իշխանության դիրքերը թուլացնելն ու սեփական կաշին փրկելն է։ Վկան՝ նրանց այս օրերի պահվածքը, կառավարության առաջ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու ջանքերը, ճգնաժամային իրավիճակում իշխանության գործողությունների նկատմամբ անվստահություն սերմանելու փորձերը...

Ֆորս մաժոր է, աշխարհի ոչ մի երկիր սրան պատրաստ չէր։ ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, մյուս երկրների վիճակը նայեք։

Մերոնք գիշեր-ցերեկ աշխատում են։ Թերացումներ էլ կլինեն, սխալներ էլ կլինեն, բայց դավադրություն, ինչով այս օրերին զբաղված է հայտնի շրջանակը, վստահաբար չի լինի։
Առողջ եղեք։ #ՄնաՏանը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր