ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Փողով, որը հասնելու է մարդկանց, գնալով ավելի քիչ բան է հնարավոր լինելու առնել»․ Էդմոն Մարուքյան
01:05, 03.04.2020 | mamul.am
9124 | 2

«Սոցիալապես անապահով ընտանիքներին դժվար է լինելու օնլայն փաստաթղթեր մուտքագրել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության հաստատած սոցիալական աջակցության ծրագրերին, որոնց քաղաքացիները պետք է առցանց դիմեն։

Պատգամավորը նշել է, որ նախարարությունն այնպիսի միջոց պետք է ձեռք առնի, որ կարիք չլինի փաստաթուղթ մուտքագրել այնտեղ, որովհետև սոցիալապես անապահով ընտանիքներին դժվար է լինելու օնլայն փաստաթղթեր մուտքագրել, լրացնել. «Բացի այդ, նախատեսված փողն ինչքան շուտ հասնի մարդկանց, նրանք այնքան շատ կարող են բան գնել խանութներից, որովհետև խանութներում հիմա ամեն օր թանկացումներ են լինում, այն փողը, որ հասնելու է մարդկանց, գնալով ավելի քիչ բան է հնարավոր լինելու առնել դրանով թանկացումների պատճառով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պետք է կոմունալ վճարների, խանութների կտրոնների տրամադրման տարբերակներ ներդնել, որպեսզի գումարն այլ նպատակով չծախսվի մարդկանց կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր