ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Այս փուլում Արցախում ընտրությունների կազմակերպումը հանցագործություն էր». Հայկ Մարտիրոսյան
01:20, 03.04.2020 | mamul.am
5665 | 1

«Այս փուլում Արցախում ընտրությունների կազմակերպումը հանցագործություն էր հայ ժողովրդի հանդեպ, և այնտեղ բաժանված թղթե դիմակներով հնարավոր չէ պաշտպանվել վարակի տարածումից»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերի ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով. «Կատարվել է ժողովրդի զանգվածային հիմարացում, և մեր հանրության մի զգալի զանգված վիրուսի դեմ բացարձակ անզեն դուրս է գալիս՝ ինքնասպանվելու»:

Քաղաքագետը նշել է, որ ՀՀ իշխանություններին ձեռնտու է հենց այս փուլում Արցախում ընտրությունների անցկացումը:

Քաղաքագետի խոսքով՝ վարչապետը հասկանում է, որ իր բացթողումների արդյունքում Հայաստանում լինելու է վարակվածության ահռելի մեծ տոկոս, և փորձում է դրա բեռը դնել վիրուսի բնույթի վրա՝ պնդելով, թե որոշ տեսությունների համաձայն՝ բոլորը վարակվելու են այս վիրուսով. «Հայաստանում առկա մահերի թիվն արդեն շատ բարձր է այս համաճարակային իրավիճակում: Եթե մարդկանց չեն կարողանում փողոցներից տուն ուղարկել, Արցախում ընտրություններ են անում, ապա ԱԺ-ի ընդունած օրենքը հեռախոսային խոսակցություններով կոնտակտավորներին տեղորոշելու մասին կեղծավորություն է և ցինիզմ»,- ասել է քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այս փուլում Արցախում ընտրությունների կազմակերպումը հանցագործություն էր». Հայկ Մարտիրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր