ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացման հայտը Հայաստանի կառավարությունը պետք է մերժի». Հայկ Գրիգորյան
03:05, 04.04.2020 | mamul.am
6086 | 0

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացման հայտը Հայաստանի կառավարությունը պետք է մերժի։ Ձևական իմաստով հայտը ներկայացրել է ռուսական պետական ընկերություն, բայց ակնհայտ է, որ այդ ընկերությունը վերպետական յուրօրինակ կառույց է հետխորհրդային երկրների վրա Ռուսաստանի քաղաքական իշխանությունը պահելու համար։ Սա ոչ միայն քաղաքական հարց է, այլև արժանապատվության։

Կառավարությունը սիրում է խոսել հպարտ քաղաքացու մասին, արժանապատվության մասին։ Դե գործով ապացուցեք, որ արժանապատիվ կառավարություն ունեք։

Հ. Գ. Ռուսաստանը երբեք իր ձեռքով Հայաստանից իր ոտքը քշող չի, գազը երբեք չի դադարելու մատակարարել, իսկ եթե նույնիսկ դադարեցնի, Իրանը տարիներ շարունակ գազ է առաջարկում Հայաստանին։

Ո՛չ թանկացմանը

Արժանապատիվ ինքնիշխանություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր