ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
10:25, 03.04.2020 | mamul.am
12209 | 0

Ապրիլի 2-ի երեկոյի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 896 400 դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1 000 000-ը, ապաքինվել է 211 400 մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (245 200): Երկրորդ տեղում Իտալիան է (115 200), Իսպանիան երրորդ տեղում է (112 000), Գերմանիան (84 700), Չինաստանը վարակվածների թվով արդեն չորրորդ տեղում են (82 400): Չինաստանում ապաքինվել է 76 500 մարդ։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 53 069 մարդ՝ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 13 915: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 45 500 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր