ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բացառում ենք որևէ համագործակցություն Արայիկ Հարությունյանի հետ. «Ազգային վերածնունդ»
14:35, 03.04.2020 | mamul.am
7918 | 0

ԱՀ «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի 2020թ. համապետական ընտրությունների վերաբերյալ

2020թ. համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ: Կուսակցության և դիտորդական առաքելությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված գործունեություն: Այս ամենն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար ձևավորվող իշխանությունը չենք կարող լեգիտիմ համարել:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել Ազգային ժողով մտնելու շեմը և ներկայացված չի լինի խորհրդարանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում կուսակցությանն աջակցած բոլոր քաղաքացիներին: Կուսակցությունը կշարունակի իր գործունեությունը որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ: Կուսակցությունը բացառում է որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած Արայիկ Հարությունյանի և նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ:

Մեր գլխավոր նպատակը մնում է արցախյան հասարակության ուժեղացումը, ինչին էլ ուղղված կլինի կուսակցության գործունեությունն առաջիկա տարիներին: Կշարունակի գործել «Ազգային վերածնունդ» կուսակցության գլխավոր գրասենյակը, կտպագրվի «Վերածնունդ» պաշտոնաթերթը, առաջիկայում կուսակցությունը հանդես կգա տարբեր նախաձեռնություններով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր