ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ընկերությունների պատասխաններից երևում է, որ չեն կարող տեղորոշել. կառավարությունը պետք է բացատրություն տա». Արմեն Եղիազարյան
15:45, 03.04.2020 | mamul.am
5917 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ «Վիվասել», «Յուքոմ» և «Բիլայն» ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում, հարցրել թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում, թե՞ միայն X,Y- ում: Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։

Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը, ինչի համար նախատեսված էր։ Ուստի կառավարւթյունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարն անհնար է իրագործել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր