ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ #COVID_19-ի պատճառով զանգվածային սով կսկսվի. #DeutscheWelle
16:00, 03.04.2020 | mamul.am
12043 | 0

Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) սով է կանխատեսում կորոնավիրուսի hամաճարակի պատճառով, գրում է Deutsche Welle-ը։ Համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում արդեն սովամահ է լինում ավելի քան 820 միլիոն մարդ: Համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամը սպառնում է վատացնել իրավիճակը: «Մենք իսկապես անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով»,- ասել է WFP-ի Բեռլինի մասնաճյուղի ներկայացուցիչ Բեթինա Լյուշերը (Bettina Lüscher) epd գործակալությանը տված հարցազրույցում։ Ըստ Լյուշերի, WFP-ն արդեն հումանիտար օգնություն է ցուցաբերում 87 միլիոն մարդու՝ ավելի քան 80 երկրում, մինչդեռ մարդասիրական կազմակերպության աշխատանքը գնալով բարդանում է պատերազմների, կլիմայի փոփոխության, երաշտի և ջրհեղեղի պատճառով, այժմ դրանց ավելացել է նաև կորոնավիրուսի համավարակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր