ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Էր Ռիադը պատրաստ է նավթի արտահանումը կրճատել 9 միլիոն բարելով, եթե մյուսները ևս իրեն միանան․ #WSJ
16:30, 03.04.2020 | mamul.am
10022 | 0

Սաուդյան Արաբիան պատրաստ է նավթի արդյունահանումը կրճատել օրական ավելի քան 9 մլն բարելով, եթե այլ երկրներ միանան արտահանման սահմանափակմանը, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով թագավորության ներկայացուցիչներին:

Սաուդյան Արաբիան նման հնարավորությունը կդիտարկի, եթե G20-ի այլ պետություններ ևս, իրենց հերթին, փոքրացնեն արտահանման ծավալները։ Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ցանկանում են, որպեսզի նման քայլեր անեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան և Մեքսիկան:
Երբ նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամները չկարողացան համաձայնության գալ, Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ նախատեսում է ապրիլից նավթի արտահանումը հասցնել առավելագույն 12.3 միլիոն բարելի և արտահանումը հասցրեց օրական 10 միլիոն բարելի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր