ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Անհարմար բան ստացվեց». Էդմոն Մարուքյան
17:50, 03.04.2020 | mamul.am
9347 | 1

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհարմար բան ստացվեց.

Մեր գործընկերներն Աժ-ում պնդում էին, որ հեռախոսով տեղորոշելու մասին օրենքը միայն նրա համար է, որ հեռախոսով տեղորոշեն մարդկանց գտնվելու վայրը և շփման շրջանակը վերջին 14 օրերի ընթացքում: ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցեր է ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորներին և ստացել պատասխաններ, որոնց համաձայն օպերատորներները պնդում են, որ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը: Հիմա հարց է առաջանում, այդ դեպքում, ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը: Կից տեղադրում եմ հարցման և պատասխանների նկարները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր