«Մեր մարզում հաստատված դեպքերի թիվը 8-ն է». Անդրեյ Ղուկասյան
19:30, 03.04.2020 | mamul.am
6499 | 0
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից 1-ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում: Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են: Հարգելի լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել: Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»:
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: