ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանը կարող է նոր դիվերսիաներ անել». Նաիրի Հոխիկյան
01:10, 04.04.2020 | mamul.am
6928 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը կարող է նոր դիվերսիաներ անել․

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե հայկական կողմը սահմանին դիմում է սադրիչ գործողությունների և կրակում է իրենց ուղղությամբ։

Ադրբեջանի կառավարության խոսնակ Իբրահիմ Մամեդովը մարտի վերջին օրերին հայտարարում է, որ այդ երկրում կորոնավիրուսի տարածումը նույնպիսի տեմպերով է, ինչպես Իսպանիայում, և շուտով իրենք այլևս չեն կարողանա վերահսկել իրավիճակը։

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ապրիլի 1-ին ուղերձով դիմում է ժողովրդին և խնդրում խուճապի չմատնվել, բայց Ադրբեջանը աղետի մեջ է։

Սոցիալական ցանցերում տարածվում են տեղեկություններ, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված մարդկանց քարանձավներում ու հիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում են պահում, միաժամանակ շատերին տեղափոխում են թալիշաբնակ Լենքորան՝ փորձելով վիրուսի տարածումը Բաքվից տանել հարավ։

Նոր կորոնավիրուսի դեմ Ադրբեջանի պայքարը էականորեն ձախողում է։ Դրա մասին են վկայում թե վերևում նշված պաշտոնյաների խոստովանությունները, թե պաշտոնական թվերը, որոնք 2-3 օրում հասան 400-ի և առաջիկա օրերին կգերազանցեն Հայաստանում արձանագրված թվերին։ Ադրբեջանում միաժամանակ հասունանում է հասարակական դժգոհություն, ինչը կարող է բերել սոցիալական բունտի։

Հաշվի առնելով այս երևույթները՝ չի կարելի բացառել, որ սահմանին Ադրբեջանը կարող է առաջիկա օրերին նոր դիվերսիաներ կազմակերպել, ընդհուպ տեղային մարտեր, որպեսզի սեփական հանրության ուշադրությունը սևեռի այլ խնդիրների վրա։

Վստահ եմ, որ հայկական կողմերի ռազմական և դիվանագիտական գերատեսչությունները սրանք հաշվարկել են։ Նույնքան վստահ եմ, որ մեր հանրությունը ավելորդ խուճապի չի մատնվում վերջին օրերին սահմանին լարվածության մասին լուրերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր