ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Լարված իրավիճակ Զվարթնոց օդանավակայանում. Հայաստանից ՌԴ մեկնողներն սպառնում են փակել թռիչքուղին
22:40, 03.04.2020 | mamul.am
11309 | 2

Ֆեյսբուքյան օգտատեր Էրիկ Շահբազյանն ուղիղ տեսակապով ցուցադրել է «Զվարթնոց» օդանավակայանում տիրող իրավիճակը: Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք այսօր՝ ապրիլի 4–ին, պետք է Հայաստանից մեկնեին Ռուսաստան, մնացել են օդանավակայանում։

«Եկել ենք օդանավակայան, բայց մեզ ոչ մեկ չի դիմավորում, ասում են՝ թռիչքը չկա, բայց Ռուսաստանից ասում են՝ կա։ Հիմա չենք իմանում՝ ինչ անենք։ Բոլորը տոմսեր են գնել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ այսօր չվերթը իրականանալու է, բայց հիմա փաստի առաջ ենք կանգնել»,- ուղիղ եթերում ասում է զայրացած ուղևորներից մեկը։

Ուղևորների և ավիաընկերության ներկայացուցչի միջև վեճ է ծագել, երբ վերջինը մոտեցել է և ասել, որ հիմա ինքնաթիռը գալու է, ուղևորներին իջեցնի և դատարկ հետ գնա Ռուսաստան, քանի որ Ռուսաստանը չի ընդունում իրենց. «Փողերս հետ տվեք, ես գնում եմ, խի՞ եք ծախում տոմսերը, համ փողը չեն ուզում տան, համ չեն թողում գնանք։ Տեղեկացրեք, որ հենց հիմա ժողովուրդը մտնում է պալասա ու թույլ չի տալիս, որ այդ ինքնաթիռն իջնի»։

Ավիաընկերության ներկայացուցիչն ասել է, որ գումարները վերադարձնելու հետ կապված իրենք պատասխանատվություն չեն կրում։ Ուղևորները շարունակում են սպասել օդանավակայանի սպասասրահում, նրանց շարքերում կան նաև երեխաներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ն ամբողջովին փակում է օդային սահմանները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր