ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Պատրիարքը «Մոսկվան փրկում է»՝ շրջելով թանկարժեք «Մերսեդես»-ով
23:15, 03.04.2020 | mamul.am
8804 | 0

Ռուսաստանի պատրիարք Կիրիլը այսօր Մոսկվայում հավատքի երթ է իրականացրել տիրամոր «Քնշություն» սրբապատկերը ձեռքին, որը հավատացյալները համարում են հրաշագործ: Նա աղոթքներ է հնչեցրել, որպեսզի աշխարհը պատուհասած վարակը հեռանա և կոչ է արել հավատացյալներին՝ աղոթել: Ամբողջը հեռարձակվել է «Սպաս» հարթակով:

Օգտատերերի աչքից չի վրիպել, որ պատրիարքը շրջում է թանկարժեք արտասահմանյան մեքենաներով:

«Մինչ դուք ինքնամեկուսացել եք, Մոսկվան փրկում է պատրիարք Կիրիլը: Նա Մոսկվայով շրջում է՝ նստած թանկարժեք «Մերսեդես»-ը»,- գրել է ընդդիմադիր Վյաչեսլավ Օսետրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր