ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Անցել է կես տարի, վարչապետի հանձնարարականը դեռ չի կատարվել». Դավիթ Մաթևոսյան
01:25, 04.04.2020 | mamul.am
8781 | 0

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, գրող Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ հաշվետու եմ հանրության առջև. խոստացել էի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը մոռացության մատնելու մասին գրառում չանել, քանի որ ԱԴ է:
Նախօրեին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել: Մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ղեկավարները: Ստիպված հիշեցնում եմ. Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հանձնարարականը ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ առ այսօր: Անցել է ԿԵՍ ՏԱՐԻ: Նախքան ոլորտի վերաբերյալ նոր խորհրդակցությամբ նոր հանձնարարականները` հարգելի ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյան, հետամուտ եղեք որ նախորդները կենսագործվեն: ԱԴ պայմաններում դա առավել քան կենսակաորեն անհրաժեշտ է: Կարող է նույնիսկ նախադեպ ստեղծել ուղղահայաց մեխանիզմների գործունակությունը ստուգելու և սաբոտաժ անողներին բացահայտելու համար: Քաղաքաշինության բնագավառում ներդրում չկորցնել ու համար կարևոր բաներ եմ ասում: Վերջապես հասկանան թող Ձեր հանձնարարականը տապալածները որ դա պատժվում է:

Մի երկու օրից մանրամասն, կետ առ կետ կգրեմ սրա մասին: Բավական է: Մարտահրավերներն ավելի քան լուրջ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր