Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 484.35, EUR 547.07, RUB 6.74, GBP 605.49
+19 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թուրքիայում 20 տարեկանից փոքր անձանց արգելված է տանից դուրս գալ․ #Anadolu
10:35, 04.04.2020

Թուրքայի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր սահմանափակումների մասին, հայտնում է Anadolu-ն:

Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում և Զոնգուլդակ նահանգում հասարակական տրանսպորտի շարժը կդադարեցվի 15 օրով, անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել, ասել է Էրդողանը: Բացի այդ, այժմ Թուրքիայում արգելվում է տանից դուրս գալ 20 տարեկանից փոքր անձանց, իսկ հասարակական վայրեր այցելելիս քաղաքացիները պետք է կրեն բժշկական դիմակներ:

Էրդողանը շեշտել է, որ հիվանդության դեմ պայքարում և սարքավորումների հագեցվածությամբ՝ Թուրքիան առաջ է անցել զարգացած շատ երկրներից: Մասնավորապես, երկրում արտադրվում են անհրաժեշտ քանակությամբ բժշկական դիմակներ, թեստավորման համակարգեր։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր