Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+26 °C, +20 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 7 000-ը․ #CNBC
11:25, 04.04.2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը՝ համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների, հայտնում է CNBC-ն: Այսպիսով, ԱՄՆ-ում երկու օրվա ընթացքում մահացել է ավելի քան 2 հազար մարդ:
COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 7077 մարդ․ համաճարակի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 273 հազար վարակակիր:
Մահերի թվով ԱՄՆ-ն երրորդ տեղում է, առաջին տեղում Իտալիան է (14 600), որին հաջորդում է Իսպանիան (11 100):

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր