ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ լավ է, որ սերը հաղթեց Գյումրիում շաբաթներ առաջ դաժանաբար ծեծված Նազենիին այցելեց եղբայրը, ով երկար տարիներ քրոջը չէր տեսել: Նազենին հիմա լավ է, արդեն կարողանում է բժիշկների օգնությամբ քայլել: Մի քանի օրից վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ: Ես հիացած եմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների պրոֆեսիոնալիզմով ու անսահման հոգատարությամբ: Ինչ լավ է, որ հաղթեց սերը»: |