ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ահազանգեր եմ ստանում Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներից». Տիգրան Խզմալյան
12:10, 04.04.2020 | mamul.am
10869 | 1

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամերին ահազանգեր եմ ստանում Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներից, որ հայկական սոցիալական ցանցերում հրապարակված քաղաքական նյութերը արգելափակված են և «չեն բացվում»։ Ընդգծվում է՝ ոչ բոլոր, այլ հենց քաղաքական բնույթի տեքստերն ու տեսագրությունները, այսինքն՝ սա նման է ակնհայտ գրաքննությանը ազատ համացանցում, ընդ որում, քանի որ արգելափակվող գրառումները հայերեն են, հասկանալի է, որ թարգմանությունն ու արգելափակման առաջարկությունները կատարում են հայերը՝ հավանաբար հատուկ ծառայությունների գործակալները։ Չեմ բացառում, որ հենց տեղական։ Ահա իմ ստացված նամակներից մեկը և կից՝ նրանց համակարգչում հայտնվող պատկերը։
«Պարոն Խզմալյան, տեսեք, այսօրվանից ոչ մի քաղաքական փոստ չի բացվում Հայաստանի հետ կապված»։
Սա ևս մի փաստարկ է մեր հասարակության մեջ քննարկվող «համավարակային վերահսկողության» հարցում, որին ՀԵՎԿ-ն անպայման անդրադառնալու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր