ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ինչպես են Շվեդիայի իշխանությունները պայքարում կորոնավիրուսի դեմ՝ առանց արգելքների. #Forbes.ru
16:15, 04.04.2020 | mamul.am
15585 | 0

Հնդկաստանում տնային կարանտինում է գտնվում 1.3 միլիարդ մարդ: Գերմանիայում մարդկանց արգելվում է հասարակական վայրերում հավաքվել երկու հոգուց ավելի: Ֆրանսիայում բնակիչներին խնդրում են լրացնել հատուկ ձևաթուղթ, որտեղ նշվում է տանից հեռանալու նպատակը: Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը վերահսկում է ինքնամեկուսացումը, գրում է Forbes-ը:

Մինչդեռ Շվեդիայում պատկերը բոլորովին այլ է. մարդիկ հավաքվում են սրճարաններում և շրջում քաղաքով մեկ՝ վայելելով լավ եղանակը, գրում է WSJ-ն: Գրասենյակները, մանկապարտեզներն ու դպրոցները բաց են, ինչպես նաև երկրի սահմանները: Առևտրի կենտրոններում ավելի քիչ այցելուներ կան: Միակ սահմանափակումն այն է, որ մարդիկ չեն կարող հավաքել 50 հոգուց ավելի, բարերն ու ռեստորանները պետք է սպասարկեն միայն նստած հաճախորդներին, որպեսզի խուսափեն բազմությունից:
Կորոնաիրուսի դեմ պայքարի այս մոտեցման հեղինակը երկրի գլխավոր համաճարակաբանն է՝ Անդերս Տենգելլը, ով հայտարարում է, որ նման քաղաքականությունը նպատակ ունի ապահովելու, որպեսզի վիրուսը տարածվի հնարավորինս դանդաղ, միաժամանակ պաշտպանելով տարեցներին ու խոցելի խմբերին, մինչև բնակչությունը կպատվաստվի, երբ ի հայտ կգա հիվանդության դեմ պատվաստանյութը:

«Մարդկանց մեծամասնությունը կմնա տանը, եթե նրանք ունենան ախտանիշներ»,- հայտնում է Տենգելլը: «Մենք Շվեդիայում աշխատում ենք նման ձևով: Վարակիչ հիվանդությունների վերահսկման մեր ամբողջ համակարգը հիմնված է կամավոր գործողությունների վրա»,- հավելել է Տենգելլը, գրում է NYT-ը:
Կառավարության պաշտոնական հրահանգը թույլ է տալիս ուսումնական հաստատություններին ինքնուրույն որոշել, թե ինչպես պետք է աշխատել համավարակի ժամանակ: Որոշ դպրոցներ փակվում են, երբ հայտնաբերվում են վարակված անձինք: Ապրիլի 1-ից փակվել են բարձրագույն ուսումնական հաստատությունները: Օրինակ՝ արքայադուստր Էսթելի դպրոցը փակ է մարտի 5-ից, երբ մեկ երեխայի մոտ կորոնավիրուսի ախտանիշը հաստատվեց: Մյուսները շարունակում են ուսման գործընթացը, բայց երեխաներին հորդորում են մնալ տանը, եթե նրանք ունեն շնչառական հիվանդության ախտանիշներ:
Միայն ապրիլի 1-ի երեկոյից կառավարությունը բնակչությանը հորդորեց խուսափել պիկ ժամին օգտվել հասարակական տրանսպորտից, իսկ խանութներին՝ մշակել հատուկ միջոցառումներ՝ այցելուների թիվը սահմանափակելու և նրանց միջև անվտանգ տարածություն պահպանելու համար: Բայց այս պահանջները պարտադիր չեն և միայն խորհրդատվական բնույթ են կրում:

Ստոկհոլմի Arlanda օդանավակայանը գործում է իր բնականոն ռեժիմով:
Մի քանի սահմանափակումներ գործում են լեռնադահուկային հանգստավայրերի համար. առողջապահական գերատեսչությունը խորհուրդ է տվել փակել հանգստավայրերը՝ Զատկի տոներին ընդառաջ:
Նման «լիբերալ» միջոցառումներն ամենևին չեն նշանակում, որ կորոնավիրուսը շրջանցել է Շվեդիան:

Ապրիլի 2-ի տվյալների համաձայն՝ Շվեդիայում, որտեղ բնակվում է 10 միլիոն մարդ, գրանցվել է վարակի գրեթե 5,5 հազար դեպք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր