ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել․ «Ալիք մեդիա»
13:30, 04.04.2020 | mamul.am
8937 | 2

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Համալսարանային կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին, հայտնում է aliq.ge-ն։

Մահացածը 79-ամյա կին է, ով կլինիկա էր տեղափոխվել մարտի 31-ին: Նա Մառնեուլի-Բոլնիսի կլաստերի ներկայացուցիչ էր: Պացիենտի վիճակը ի սկզբանե գնահատվում էր ծանր:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 156 մարդու մոտ, որոնցից 28-ն արդեն բուժվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր