ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՔԿ
13:40, 04.04.2020 | mamul.am
9737 | 0

Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական Կոմիտեն:

Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով հանցանքներ կատարելու՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր