ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ի՞նչ կա ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու պատմությունից». Արման Աբովյան
14:35, 04.04.2020 | mamul.am
10228 | 1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞վ էր ասում, որ մեզ ազգային ուղևորափոխադրող պետք չէ. ասեմ ավելին` ԱԺ-ում այս հարցի շուրջ բանավեճի ժամանակ ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ ազգային ավիաուղևորափոխադրողը շատ կարևոր դեր է խաղալու ֆորս մաժորների ժամանակ։
Դե հիմա գնանք ու բացատրենք ՀՀ քաղաքացիներին, ովքեր մնացել են ուրիշ երկրների օդանավակայաններում, որ ազգային ավիացիան «թանկ հաճույք է»:
Իմիջիայլոց, ի՞նչ կա Պետական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկելու պատմությունից: Փորձում եմ մասնագետներից պարզել, ոչ ոք նորմալ պատասխան չի տալիս, այդ իսկ պատճառով հենց այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկելու, որ հասկանանք իրողությունը և առհասարակ՝ ինչ է կատարվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր