Համաշխարհային տնտեսությունը գրեթե կանգ է առել, և իրավիճակը շատ ավելի վատ է, քան 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան: «ԱՄՀ պատմության մեջ երբևէ չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի: Մենք անկման մեջ ենք»,- հայտարարել է Գեորգիևան: Ըստ նրա՝ զարգացող երկրներն ամենից շատն են տուժում կորոնավիրուսի հետևանքներից, քանի որ նրանք «ավելի քիչ ռեսուրսներ ունեն պաշտպանվելու այս կրկնակի ճգնաժամից՝ տնտեսական ու առողջապահական»: |