ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սերժին մերժողները՝ Սերժի օրենքներն են պաշտում»․ Լևոն Շիրինյան
20:10, 04.04.2020 | mamul.am
12452 | 0

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Նոյյան տապան»-ի եթերում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ռազմավարական ներկայիս իշխանությունների արած քայլերը, ասել է. «Ես ինչպես շատերը, հույս ունեի, որ նոր իշխանությունը, որը եկավ իսկակական հեղափոխության ալիքով, երկրի զարգացման ընթացքը կփոխի: Մեր ակնկալիքները չիրականացան այն չափով, որ չափով որ մենք կուզենայինք, որովհետև Սերժին մերժելը շատերը հասկացան Սերժին իշխանությունից հեռացնելը և տեղը զբաղեցնելը, և այս վերջին շրջանում վատթարագույնն, ըստ էության, հասկացվել է Սերժի շրջանի օրենքների սրբագրում, կանոնակարգում և այլն: Սերժի և Քոչարյանի ստեղծած գողապետության սպասարկող Սահմանադրությունը, կադրերը և այլն Հայաստանի զարգացմանը չեն կարող սպասարկել, դա բացառված է: Իսկ վերջին շրջանում էլ, հավանաբար, ռազմավարական խորքի ընկալման փակուղային վիճակն իշխանության մեջ, այդ իշխանությանը վերածեց սահմանադրապաշտի, օրենքապաշտի: Հեղափոխությունն ունի իր օրենքները և այն բարձր է Սահմանադրությունից: Հեղափոխությունից հետո պետք է փոխվեր ամբողջ նախկին համակարգը, բայց դա չեղավ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սերժին մերժողները՝ Սերժի օրենքներն են պաշտում»․ Լևոն Շիրինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր