ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայտնի տեղերից սնվող շառլատաններն ուրախանում են վարակակիրների շատանալուց». Լյովա Եղիազարյան
01:05, 05.04.2020 | mamul.am
9647 | 3

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սովորական իրավիճակներում մարդկային արժեքների մասին չես էլ մտածում: Այդ արժեքները պարզ երևում են արտակարգ իրավիճակներում, ինչպես հիմա է: Ի՞նչ անուն տալ այն համբակներին, որոնք այս ծանր օրերին զբաղված են անբարոյական գործունեությամբ՝ անվստահություն առաջացնել իշխանությունների հիրավի կատարված հսկայական աշխատանքների նկատմամբ:
Աշոտյանը բժիշկ է, բժիշկ է նաև էն կոյուղաջրի աղջիկը, որը Բալասանյանի չընտվելուց հետո զենք վերցնելու կոչեր է հնչեցնում:
Այս ու այնտեղ ափեղ-ցփեղ խոսելու փոխարեն, իսկական բժիշկը կհագներ իր խալաթը և կմիանար իր կոլեգաներին:
Իրենց խելոք ձևացնող՝ մորուքով ու անմորուք, բամբասող կանանց հացը կտրող, հայտնի տեղերից սնվող շառլատաններն ուրախանում են վարակակիրների շատանալուց:
Թող այս ամենը բարով-խերով անցնի, նրանք պատասխան են տալու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր