ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից». Տաթևիկ Ռևազյան
22:15, 04.04.2020 | mamul.am
12632 | 0

«Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասությունների իրականացումից: Տարածվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ. հերքում եմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշել է, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին. «Ճիշտ է, որ այդ ավիաընկերություններից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունն իրականացնել չվերթներ դեպի Եվրոպա: Մենք հիմա ուզում ենք պարզաբանում ստանալ եվրոպական կողմից, թե ինչու են այդ որոշումն այդքան արագ կայացրել: Մենք հիմա նամակ ենք պատրաստում մեր գործընկերներին ուղարկելու համար որ պարզենք, թե ինչու է այդքան արագ կայացվել այդ որոշումը»,-նշեց Ռևազյանը:

Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում շատ ընթացակարգեր են փոփոխվում կորոնավիրուսի հետևանքով, և դա կարող է ազդեցություն ունենալ նաև այս ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Տարածվող լուրերը որևէ կապ չունեն իրականության հետ». Տաթևիկ Ռևազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր