ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանը փակում է սահմանները. #РИАНовости
23:20, 04.04.2020 | mamul.am
11216 | 0

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով օդային և ցամաքային հաղորդակցությունն ապրիլի 5-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 20-ը ժամը 00։00-ն դադարեցնելու որոշում է կայացրել, բացառությամբ՝ բեռնափոխադրումների: Այս մասին հայտնել է օպերատիվ շտաբը: Տեղեկացնում է Риа новости-ն:

Ըստ աղբյուրի՝ որոշումն ուղղված է երկրում կորոնավիրուսի տարածման օպերատիվ բացահայտմանը, վարակվածների մեկուսացմանը և նրանց շփումների շրջանակի հայտնաբերմանը, կարանտինի տակ պահելուն և այլն։
Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվն այժմ 521 է։ 32 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր