ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Սա ապշեցուցիչ է». ՉԹՕ-ների գերակտիվություն՝ Երկրի շուրջը
23:05, 05.04.2020 | mamul.am
39718 | 2

ՉԹՕ-ների արտասովոր ակտիվությունը Երկրի մթնոլորտային տարածքում պահպանվում է: Այսպես, ապրիլի 4-ի երեկոյան ամերիկյան Քլիվլենդ քաղաքի բնակիչներին հաջողվել է նկարահանել ՉԹՕ-ների մի ամբողջ օդային տորմիղ, որոնք թռչելիս են եղել բավականին ցածր բարձրության վրա:

Ընդ որում, նկատելի է, որ ՉԹՕ-ներից 3-ն առաջատարներն են, մնացածը հետևում են նրանց: Ինչ-որ մի պահի ամբողջ խումբը կանգ է առնում, ինչից հետո 3 օբյեկտ մնում է իր տեղում, մնացածն, իրենց ուղղությունը փոխելով, դուրս են գալիս տեսադաշտից:

«Սա ապշեցուցիչ է: Սա ամբողջովին բացառում է ՉԹՕ-ների վերջին շրջանի ակտիվությունը Իլոն Մասքի արբանյակներով պայմանավորելու ոմանց ջանքերը: Արբանյակները կանգ չեն առնում և չեն փոխում իրենց ուղեծիրը մեկ այլ անկյան տակ»,- ասում են ականատեսները:

ԱՄՆ մեկ այլ նահանգում՝ Թենեսիում, Մեյնարդվիլ քաղաքի երկնակամարում նկատել էին 6 ՉԹՕ-ներ՝ ուղիղ շարքով թռչելիս:
Թենեսի նահանգ, ԱՄՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր