Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Աշոտ Գ-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |