ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են». Էդուարդ Շարմազանով
19:35, 05.04.2020 | mamul.am
6359 | 5

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Օրեր առաջ՝ հերթական խորհրդակցության ժամանակ, Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել ներդրումային պիլոտային ծրագրեր: Ավելին, մինչև այդ նա արդեն նշել էր, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է: Ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին խոսեց, նա, ով ընդամենը մեկ ամիս առաջ «զրո» արձագանք էր տալիս իմ մտահոգություններին նավթի գների ռեկորդային անկման, ռուսական ռուբլու արժեզրման ու կորոնավիրուսի սպասվող սպառնալիքի վերաբերյալ: Ոչ ավել, ոչ պակաս, նա հեգնում էր քաղաքական ընդդիմախոսներին՝ հպարտ հայտարարելով, թե կորոնավիրուսն ում շունն է: Հիմա հերթը հասել է ներդրումային ծրագրերին: Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողների» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են: Հարց է առաջանում՝ ո՞ւմ և ի՞նչ ռեսուրսներով են Հայաստանում ներդրումներ արվելու:

Անվտանգության, տնտեսական ու առողջապահական սպառնալիքներին դիմակայելու և ներդրումներ ներգրավելու ճանապարհը քաղաքական ու հասարակական համերաշխություն քարոզելն է: Սակայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում ռեժիմը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել քաղաքական բանտարկյալներին ու մասնավորապես, նախագահ Ռ. Քոչարյանին: Համերաշխություն ժանտախտի ժամանակ կարգախոսի փոխարեն Փաշինյանի ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան:

Հ. Գ. Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին:

Առողջություն բոլորիդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր