ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ի՞նչ երաշխիքներ կան, որ Հայաստանում սպասվող հանրաքվեն էլ չի անցկացվելու նման սցենարով». Շիրակ Բունիաթյան
04:15, 06.04.2020 | mamul.am
5502 | 1

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում են ակնհայտ ընտրախախտումներ Արցախում տեղի ունեցած «ընտրությունների» ժամանակ։

Եվ, չնայած այս ամենին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ողջունեց և շնորհավորեց այդ «ընտրությունները»։ Սա շատ վատ է։

Եթե այս չափանիշներով անցկացված ընտրություններն արժանանում են նրա շնորհավորանքին և նա դա համարում է նորմալ, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ Հայաստանում սպասվող հանրաքվեն էլ չի անցկացվելու նման սցենարով։ Այստեղ հարցը այն չի՝ ԱՅՈ՛-ն, թե ՈՉ՛-ը կհաղթեն։

Այստեղ խնդիրն այն է, որ կպարտվի ՀՀ քաղաքացին, այստեղ վերջապես ակնհայտ կլինի, որ ոչինչ էլ չի փոխվել, այստեղ վերջապես բոլորը կընդունեն, որ հինը դեռ գործում է։

Եվ այո՛, ՀՀ քաղաքացին արդեն պարտվել է։ Արցախի թատերական ընտրությունները վկա։

Նոր Հայաստանը դեռ գալու է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր