ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«ՍԴ գործող կազմը շարունակում է պաշտոնավարել միայն համավարակի շնորհիվ». Արման Բաբաջանյան
09:10, 06.04.2020 | mamul.am
4511 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, այս օրերին պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Դժվար է ասել` երբ և ինչ եղանակով կվերադառնանք այդ օրակարգին, բայց թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարման հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից։

Սակայն ինձ մի հարց է հուզում՝ պետությունը կարո՞ղ է շարունակել ապրել սահմանադրական ճգնաժամում ևս 2 կամ 3 ամիս: Այսօր երկիրը փաստացի ապրում է երկու խոշոր ճգնաժամերի պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը և սահմանադրական ճգնաժամը:

Ակնհայտ է՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ գործող Սահմաանդրական դատարանը չի կատարում իր կարևորագույն գործառույթը՝ չի ապահովում երկրի սահմանադրական անվտանգությունը:

Երկրի սահմանադրական արդարադատությունը, փաստորեն, կառավարվում է կորոնավիրուսի կողմից, քանի որ Սահմանադրական դատարանի գործող կազմը շարունակում է պաշտոնավարել միայն համավարակի շնորհիվ:

Սա անթույլատրելի է։ Կոչ եմ անում իմ գործընկերներին, պատասխանատու այրերին սթափվել։ Չնայած համավարակով պայմանավորված այլ առաջնահերթ խնդիրներին՝ ժամ առաջ պետք է լծվել Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարմանը։ Կորոնավիրուսը կանցնի, Սահմանադրական դատարանի մեծամասնությունից բխող պետականությանը սպառնացող վարակային հետևանքները չեն անցնի, եթե անհապաղ լուծումներ չգտնվեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր