ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Մահվան ևս մեկ դեպք ունենք». ՀՀ վարչապետ
10:55, 06.04.2020 | mamul.am
13099 | 1

Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 68-ամյա քաղաքացի:

Վարչապետի խոսքով՝ քաղաքացին ունեցել է մի շարք քրոնիկ հիվանդություններ:

Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասավ 8-ի:

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ դրական դինամիկայի 3 անգամ նվազում ունենք: Երեկ 263 թեստավորում է իրականացվել, որից 11-ն է եղել դրական. «Սա լավ լուր է: Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը և կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- հայտնեց վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր