Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհին կիրակի հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ երկիրը «հաջողության կհասնի» կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
Ղեկավարման 68 տարիների ընթացքում սա թագուհու հինգերորդ տեսաուղերձն է․ ժողովրդին նա դիմում է տարեկան մեկ անգամ` միայն Սուրբ Ծննդի կապակցությամբ: Թագուհին շնորհակալություն է հայտնել մարդկանց՝ կառավարության որոշումները հարգելու և տանը մնալ համար, ինչպես նաև գովեստի խոսքեր է ասել նրանց հասցեին, ովքեր «հավաքվել են՝ օգնելու ուրիշներին»: