ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն աշխարհում. #BBCNews
11:35, 06.04.2020 | mamul.am
14143 | 0

Նյու Յորքի Բրոնքսի շրջանի կենդանաբանական այգում մալայզիական 4-ամյա էգ վագրի կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ցույց տվել, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Վայրի բնության պահպանության (WCS) հրապարակած հայտարարությանը:

«Նադյա էգ վագրի ու նրա քրոջ՝ Ազուլի, ինչպես նաև երկու ամուրյան վագրերի, երեք աֆրիկյան առյուծների մոտ նկատվել է չոր հազ, ակնկալվում է, որ բոլորն էլ կբուժվեն»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Կենդանաբանական այգում հավաստիացրել են, որ չնայած ախորժակի նվազմանը, այս կենդանիների վիճակը բավարար է, նրանք գտնվում են անասնաբույժների հսկողության տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր