ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
13:00, 06.04.2020 | mamul.am
9410 | 0

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1 մլն 133 հազար դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1 մլն 275 հազարը, ապաքինվել է 262 000 մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (337 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (131 հազար), Իտալիան երրորդն է (128 հազար), Գերմանիան (93 հազար), Չինաստանը վարակվածների թվով արդեն 6-րդ տեղում են (82 000): Չինաստանում ապաքինվել է 80 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 69 514 մարդ՝ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 15 887: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 69 հազար մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր