ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանը մեր աջակցության կարիքն ունի». Արման Բաբաջանյան
15:00, 06.04.2020 | mamul.am
8094 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տեսակցել է «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, 2011թ. ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին: Նա հայտնել է, որ վերջինն անցած ուրբաթ արդեն դադարեցրել է հացադուլը:

«Մարտի 10-ից նա հացադուլի մեջ է եղել, սակայն դիմումը «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի վերաբերյալ ներկայացրել է մարտի 17-ին, որը մուտքագրվել է ամսի 18-ին...: Մենք պետք է միջոցներ գտնենք խափանման միջոցը փոխելու, իսկ դրանից հետո՝ նրան ՌԴ-ին արտահանձնելու հետ կապված այս դժվարությունները հաղթահարելու համար: Կարծում եմ՝ պիտի գտնվեն չափազանց խոհեմ ելքեր այս իրավիճակից: Միսակ Լազարյանը մեր բոլորի պաշտպանության կարիքն ունի, սա մեր պատվի և արժանապատվության հարցն է, և մենք ոչինչ չպիտի խնայենք, որ մեր հայրենակցին արժանի պաշտպանության տակ առնենք»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր