ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ֆրանսիայում #COVID_19 կորոնավիրուսից մահացել է 8078 մարդ, որից 2189-ը՝ ծերանոցներում․ #RFI
16:45, 06.04.2020 | mamul.am
8032 | 0

Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 357 մարդ, որոնցից միայն 139-ը՝ Իլ դը Ֆրանս շրջանում: Վերջին 24 ժամվա ընթացքում 748 քաղաքացիներ կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ՝ համաճարակի բռնկումից ի վեր հոսպիտալացվել է 28 891 մարդ, 16 183-ը ապաքինվել և դուրս է գրվել, հայտնում է RFI-ն: Ընդհանուր առմամբ 6 978 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Առողջապահության ոլորտի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները շարունակում են տվյալներ հավաքել ծերանոցներում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ: Ըստ վերջին տվյալների՝ ծերանոցներում կորոնավիրուսից մահացել է առնվազն 2 189 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր