ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հնարավոր են նաև որոշակի շեղումներ լինեն». փոխոստիկանապետը՝ դիմակ չկրողներին տուգանելու մասին
18:40, 06.04.2020 | mamul.am
5965 | 0

«Մենք ամենօրյա ռեժիմով փորձում ենք հսկել ոստիկանների գիտելիքները՝ կապված այդ պրոցեսի հետ: Հնարավոր են նաև որոշակի շեղումներ լինեն, խնդրում եմ, ովքեր տեսնում են՝ անմիջապես արձագանքեն, մենք անմիջապես կշտկենք». ապրիլի 6-ին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ոստիկաններն ինչո՞ւ են դիմակ չկրողներին տուգանում, երբ դիմակ կրելու պարտադիր պահանջ չկա:
Փոխոստիկանապետն ասաց, որ ապրիլի 6-ի տվյալներով՝ կազմվել է իրավախախտման 6667 արձանագրություն, որից 1735-ի դեպքում վարչական պատասխանատվության որոշումներ են կայացվել: Մեկուսացված անձինք 5802-ն են, որոնց հետ ոստիկանության աշխատանքը շարունակվում է. հետաքրքրվում են նրանց առողջական վիճակով, հորդորում պահպանել մեկուսացման պայմանները:
Ըստ փոխոստիկանապետի՝ մեկուսացման պայմանները խախտողներ եղել են. սակայն այսօրվանից կգործի բջջային հավելվածը, որի օգնությամբ կվերահսկվի մարդկանց տեղաշարժը: Առկա ռեսուրսներով աշխատում են նաև վերահսկել, որպեսզի բակային տարածքներում մարդկանց կուտակումներ չլինեն:
Հ. Մհրյանն ասաց, որ ներկա դրությամբ կորոնավիրուսով վարակված ոստիկանները 6-ն են:
Բանախոսի կարծիքով՝ չնայած նրան, որ ոստիկանությունը հիմնական միջոցառումներ է իրականացնում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, սակայն օպերատիվ իրավիճակը մյուս միջոցառումների առումով լիովին վերահսկվում է:
«Հանցագործությունների էական նվազում կա»,- պնդեց փոխոստիկանապետը:
Հարցին, թե կա՞ն ոստիկանության աշխատակիցներ, ովքեր պարգևավճարներից կորոնավիրուսի դեմ պայքարին գումարներ են փոխանցել, ոստիկանապետի տեղակալն ասաց, որ իրենք պարգևավճարներ ստանալու ժամանակ չունեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր