ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Փաշինյանը՝ Արցախյան ընտրությունների և ընտրակաշառքների մասին
22:05, 06.04.2020 | mamul.am
4971 | 0

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցին՝ Արցախում հեղափոխություն եղել է, թե ոչ, համարում եք ընտրակաշառքները խախտում, Փաշինյանը պատասխանեց. «Արցախում հեղափոխություն չի եղել, բայց հակահեղափոխություն էլ չի եղել: Հակահեղափոխական ուժերն այնտեղ ջախջախիչ պարտություն են կրել ընտրություններում: Հիշո՞ւմ եք, մի անգամ ասել եմ, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, մենք կդարձնենք հեղափոխական օջախ: Տեղի են ունեցել ընտրություններ, և մենք պետք է աջակցենք, որ բարեփոխումներն արդյունավետ տեղի ունենան Արցախում: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, մի քանի զանգեր ստացել ենք, բայց մեզ ասել են, որ չեն հաստատվում այդ դեպքերը: Եթե լինեն կոնկրետ ապացույցներ, ապա կլինեն համապատասխան գնահատականներ: Ես չեմ ասել՝ դրանք իդեալական ընտրություններ են, բայց արդյունքները որոշակի հետևություններ անելու հնարավորություն տալիս են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր