Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցին՝ Արցախում հեղափոխություն եղել է, թե ոչ, համարում եք ընտրակաշառքները խախտում, Փաշինյանը պատասխանեց. «Արցախում հեղափոխություն չի եղել, բայց հակահեղափոխություն էլ չի եղել: Հակահեղափոխական ուժերն այնտեղ ջախջախիչ պարտություն են կրել ընտրություններում: Հիշո՞ւմ եք, մի անգամ ասել եմ, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, մենք կդարձնենք հեղափոխական օջախ: Տեղի են ունեցել ընտրություններ, և մենք պետք է աջակցենք, որ բարեփոխումներն արդյունավետ տեղի ունենան Արցախում: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, մի քանի զանգեր ստացել ենք, բայց մեզ ասել են, որ չեն հաստատվում այդ դեպքերը: Եթե լինեն կոնկրետ ապացույցներ, ապա կլինեն համապատասխան գնահատականներ: Ես չեմ ասել՝ դրանք իդեալական ընտրություններ են, բայց արդյունքները որոշակի հետևություններ անելու հնարավորություն տալիս են»: |