ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փաշինյանը՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ
22:45, 06.04.2020 | mamul.am
7018 | 0

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2018-ի ամռանն, ըստ իրենց կայացրած որոշման, քաղաքացիների 13 մլրդ դրամի վարկային տույժ, տուգանքները ներվել են և 125 հազար վարկառուի վարկային պատմությունը մաքրվեց:

«Դրանից հետո մենք տեսանք, որ մեր քաղաքացիների մեծ մասը շատ արագ էլի հայտնվում է տույժ-տուգանքների ներքո: Եվ մենք հասկացանք, որ տուգանքները ներելով մարդկանց չենք օգնում․․․ Հիմա պատրաստվում ենք օրենք ընդունել, որով քաղաքացիների տույժ-տուգանքները զրոյացնելու հնարավորություն կստեղծվի: Մենք հիմա պատրաստում ենք ևս մեկ օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ»,- հայտարարել է Ն․ Փաշինյանը:

Վարկային արձակուրդի հետ կապված էլ վարչապետն ասել է, որ իր խոսքը նենգափոխել են․ «Այս պահի դրությամբ, մեր գործողությունների արդյունքում ՀՀ-ում 3700 իրավաբանական անձի տրվել է վարկային արձակուրդ՝ այդ արձակուրդի վերակազմակերպման գումարը կազմում է 11,5 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ 190 հազար ֆիզիկական անձի տրվել է վարկային արձակուրդ: Հետաձգված մարումները կազմում են շուրջ 8 մլրդ դրամ»,- վստահեցրել է Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր