ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«ՌԴ նախագահի հետ քննարկել ենք գազի գնի հարցը»․ Նիկոլ Փաշինյան
00:00, 07.04.2020 | mamul.am
5824 | 0

«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և այդ հարցը քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը և՛ հումանիտար, և՛ տնտեսական առումով ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: Քանի որ հանրության, կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այսպիսի որոշում կայացնել»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին:

«Նախկինում ՀՀ կառավարությունը բազմիցս դա օգտագործել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ երբ այսօր նման իրավիճակների հետ բախվում ենք, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ գազի գինը հաճախ եղել է քաղաքական շահարկումների և քաղաքական մանիպուլյացիների առարկա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր