ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մի նորության մասին ակնարկեմ, որն իրականում գաղտնիք է». Փաշինյան
23:55, 06.04.2020 | mamul.am
10655 | 0

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին՝ որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, Փաշինյանն ասաց, որ ընդամենը 3 օր առաջ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել:

«Ես ուզում եմ ձեզ ակնարկել մի նորության մասին, որը իրականում գաղտիք է։ Բնականաբար, ամբողջական չեմ կարող ասել, սակայն նշեմ, որ մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում,- ասաց Փաշինյանը։-Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի այն նորմալ ընթացք ունենա և պայմանավորվեցինք, որ քայլեր կձեռնարկենք այդ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալու համար։ Ես իմ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին դժվար էր անգամ հավատալ։ Դա արդեն փորձարկված նմուշ է»,- պատմեց վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր