ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել»․ «Հրապարակ»
08:40, 07.04.2020 | mamul.am
9776 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրավիճակը լիցքաթափվել է: 2 օր առաջ գրել էինք, որ հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրելու պարետի որոշումից հետո դժգոհություններ են ծագել բուժանձնակազմում: Նրանց մի մասին կես հաստիք են դարձնում կամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են, բուժանձնակազմը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում։ Ավելին՝ այս թեմայով հրավիրված ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել: Պատճառն այն է, ըստ տնօրեն Հովակիմյանի, որ որոշ բժիշկներ չեն համաձայնում արտակարգ ռեժիմում աշխատել՝ ինքնամեկուսացում, տուն չգնալ, գիշերել հյուրանոցում և այլն։ Երեկ տեղեկացանք, որ կրքերը կարծես հանդարտվել են. որոշ բուժաշխատողներ, ովքեր համաձայն չեն եղել վտանգավոր պայմաններում աշխատել և արձակուրդի դիմում էին գրել, եկել, հետ են վերցրել դիմումները․ մոտ 40-45 հոգի»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր