ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանի ղեկավարի լայվից տհաճ եզրակացություններ են ծնվում». Հայկ Մարտիրոսյան
09:06, 07.04.2020 | mamul.am
6814 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ղեկավարի այսօրվա լայվից մի շարք տհաճ եզրակացություններ են ծնվում. կա՛մ կառավարության առաջնորդին բոլորովին որակյալ տեղեկատվություն չեն տրամադրում և նա ինքն իր հերթին թերանում է իր այս օրերի կարևորագույն աշխատանքը կատարել` գրեթե գիտական մակարդակով ծանոթանալ համաճարակին վերաբերող որակյալ տեղեկատվության բոլոր կողմերին, կա՛մ էլ տեղյակ է, բայց գնում է Թրամփի ճանապարհով. ասել և խոսել բաներ, որոնց չի հավատում, բայց որոնք քաղաքականապես իր համար նպաստավոր է համարում (թեև իրականում հետագայում դրանք վնասելու են իրեն) և կամ իրոք հավատում է այդ սեփական անհեթեթ և վտանգավոր խոսքերին:

Առաջինի դեպքում վտանգը մեծ է այն առումով, որ այս առողջապահական պատերազմում երկիրն առաջնորդում է մի ուժ և մի մարդ, որ բացարձակապես տեղյակ չեն, թե ինչի հետ գործ ունեն:

Երկրորդ դեպքում վտանգը մեծ է այն առումով, որ առաջնորդը հույս է տալիս ժողովրդին, երբ դրա հիմքերը չկան և վստահություն ներշնչում, որը ժողովուրդը մեկնաբանելու է որպես վտանգի անցում և առավել անզգույշ դառնալու: Արևմուտքում այդ երևույթը մասնագետներն անվանում են «կյանքեր վտանգել»:

Իսկ եթե առաջնորդն իրոք հավատում է իր ասածին և դրա հետ մեկտեղ անկեղծ հույս է տալիս, ապա դա ամենավտանգավոր սցենարն է, որովհետև այդ պարագայում իշխանությունն իրոք կարող է անել անպատկերացնելին` այն, ինչի մասին ոչ մի լուրջ երկիր և ղեկավար բքցի, իհարկե, ամենահայտնիից, իրեն թույլ չի տալիս այս փուլում մտածել անգամ. թեթևացնել սահմանափակումներն ու աստիճանաբար գնալ բացման:

Հայաստանում կառավարության նախնական բացառիկ անգործության, անտեղյակության, հետո և ուշացածության, իսկ հիմա ժողովրդի դեռևս շարունակվող անլուրջ տրամադրվածության և տեղի ունեցած արցախյան ընտրությունների արդյունքում համաճարակի ընդլայնման անչափ նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Այդ ընդլայնումը, ելնելով այլ երկրների նմանատիպ նախադեպերից, ուղղակի անխուսափելի է: Այս լուռ տարածվող վարակը Հայաստանում դեռևս շատ հեռու է պիկից: Անգամ գագաթնակետին չհասած` էլ չենք խոսում կորը չճկած, իշխանությունը խոսում է խիստ ռեժիմի թեթևացման մասին:

Տպավորություն է, որ Հայաստանում իշխանության են եկել ոչ միայն անտեղյակ անչափահասներ, այլև՝ Հայաստանին վնասելու համար ամեն բան անող և կամ աշխարհի իրականություններից բոլորովին անտեղյակ մարդիկ: Ամեն դեպքում իրավիճակը Հայաստանում կրկնակի վտանգավոր է այսօր քան այլուր:

Իշխանությունն ուղղակի տապալում է սեփական պայքարի արդյունավետության հնարավորությունն անգամ նման լայվերով` շատերի կարծիքով վտանգելով կյանքեր: Հասկանալու համար պարզ գիտական կանխատեսումներն ու ուղիները` կառավարությունը կարող է կարդալ Բլումբերգում հրապարակված այս հոդվածը, որ փաստացի համապարփակ և կարճ ուղեցույց է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր