ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լեհաստանի Սեյմը հաստատել է նախագահի ընտրությունները փոստի միջոցով անցկացնելու օրինագիծը․ #wfmz
16:25, 07.04.2020 | mamul.am
7712 | 0

Լեհաստանի Սեյմը, չնայած նոր կորոնավիրուսի համաճարակի շարունակմանը, հաստատել է իշխող «Օրենք և արդարադատություն» կուսակցության ներկայացրած՝ երկրի նախագահի ընտրությունը մայիսի 10-ին անցկացնելու օրինագիծը:
Խորհրդարանականների մեծամասնությունը կողմ է քվեարկել քվեարկությունը փոստի միջոցով կատարելու օրինագծին:
Այժմ փաստաթուղթն ուղարկվել է Սենատ (խորհրդարանի վերին պալատ), որտեղ զբաղեցնող տեղերի կեսից ավելին պատկանում է ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր կողմ են ընտրությունները հետաձգելու օգտին:
Քաղաքացիական կոալիցիայի ներկայացուցիչ Բորիս Բուդկան ասել է, որ փոստային բաժանմունքները չեն կարողանա ժամանակին քվեաթերթիկներ տրամադրել 30 միլիոն ընտրողներին, քանի որ փոստի աշխատակիցների մի մասը հիվանդության արձակուրդում են:
Միևնույն ժամանակ ընտրությունների հետաձգման կողմնակիցներից մեկը՝ փոխվարչապետ Յարոսլավ Գովինը հրաժարական է ներկայացրել: Նա առաջարկել էր կորոնավիրուսի պատճառով քվեարկությունը երկու տարով հետաձգել, փոփոխել սահմանադրությունը և գործող նախագահի ժամկետը երկարաձգել՝ այն պայմանով, որ նա այլևս չի առաջադրվի այդ պաշտոնում:
Պետության ներկայիս ղեկավարը՝ Անջեյ Դուդան, իշխող կուսակցության թեկնածուն է և հասարակական կարծիքի հարցման արդյունքներով առաջատարն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր