ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
11:35, 07.04.2020 | mamul.am
8096 | 0

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1․21 մլն դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1․347 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 284 000 մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (368 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (136 հազար), Իտալիան երրորդն է (132 հազար), Գերմանիան (103 հազար), Ֆրանսիան 5-րդ տեղում են (98.9 հազար), Չինաստանը վարակվածների թվով արդեն 6-րդ տեղում է (82 600): Չինաստանում ապաքինվել է 77 հազար մարդ։

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 73 703 մարդ՝ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 16 523: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 74.8 հազար մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր